Այն կփոխարինի սիրված սոցիալական ցանցն այն երկրներում, որտեղ այն արդեն արգելափակված է:
YouTube վիդեոհոսթինգը գործարկել է կարճ տեսանյութերի ծառայություն՝ YouTube Shorts: Այս մասին YouTube-ը հայտարարել է իր պաշտոնական բլոգում: Նոր ծառայությունում, ինչպես TikTok-ում, կարող եք նկարահանել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր և դրանց ավելացնել երաժշտություն:
Հավելվածը հասանելի կլինի Android համակարգով աշխատող սարքերի համար, ավելի ուշ այն գործարկվելու է iOS-ով աշխատող սարքերի համար ևս:
Փորձարկման փուլում Shorts-ը գործելու է միայն Հնդկաստանում: Հունիսի վերջին երկրի իշխանություններն արգելափակել էին TikTok-ը և մի շարք այլ չինական ծրագրեր, այդ թվում` WeChat սոցիալական ցանցը, UC բրաուզերը և Clash of Kings խաղը: Նրանք իրենց որոշումը բացատրեցին այն փաստով, որ այդ ծրագրերի աշխատանքը «վնաս է հասցնում երկրի ինքնիշխանությանը և ամբողջականությանը», սպառնում է նրա անվտանգությանը և հասարակական կարգին:
Անցյալ տարվա նոյեմբերին նմանատիպ ծառայություն գործարկեց նաև Instagram-ը: Այն ստացել է Reels անվանումը: Փորձարկման փուլում այն հասանելի էր միայն Բրազիլիայում, 2020-ի օգոստոսին այն գործարկվեց 50 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Հայաստանում:
Shorts անալոգի գո...
Կարդալ ամբողջովին