Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 6.55%-ով և կազմել 103.40 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.61%-ով և կազմել 109.18 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 1834.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 21.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.79%-ով և կազմել 925.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 2479.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 8773.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.18%-ով և կազմել 2020.50 դոլար, նիկելի գինը նվազել է 5.78%-ով և կազմել 24449.00 դոլար, անագի գինը նվազել է 7.29%-ով և կազմել 29054.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.55%-...