Որոշ մարդկանց դուր է գալիս պաղպաղակ ուտել ոչ թե ամռանը, այլ ձմռանը։ Որքանո՞վ է դա լավ գաղափար եւ արդյո՞ք ցուրտ եղանակին պաղպաղակ ուտելը չի բարձրացնում մրսելու եւ հիվանդանալու վտանգը։ Այս հարցի պատասխանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է գտնել օտոլարինգոլոգ Արայիկ Ղարիբյանը։
Մասնագետը նշեց, որ իրականում պաղպաղակն այնքան էլ սառը չէ, որքան կարող է թվալ. սովորաբար մենք պաղպաղակն անմիջապես կուլ չենք տալիս, այլ որոշ ժամանակ պահում ենք բերանում, այնպես որ՝ այն հասցնում է տաքանալ եւ հասնել մարմնի ջերմաստիճանին։
Այսպիսով՝ ձմռանը կերած պաղպաղակի պատճատով հիվանդանալը քիչ հավանական է։ Սառնամանիքին պաղպաղակն արագ ուտելը միգուցե լավ գաղափար չէ, սակայն ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե դա ուտեք տանը հանգիստ եւ չափի մեջ։
Նշենք, որ Քարդիֆի համալսարանի Մրսածության կենտրոնի տնօրեն Ռոն Էքլսը, որն արդեն ավելի քան 25 տարի ուսումնասիրում է մրսածության խնդիրը, կարծում է, որ պաղպաղակն ու այլ սառը մթերքներն ու ըմպելիքները առհասարակ չեն բարձրացնում մրսելու հավանականությունը, նրա կարծիքով, կարելի է հիվանդանալ քիթն ու ոտքերը սառեցնելուց, բերանը սառեցնելը ոչ մի դեր չի խաղում։
Էքլսի...
Կարդալ ամբողջովին