Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Սոչիում, կարող է անսպասելի ավարտվել, գրում է թուրքական Milliyet թերթը։
Հրատարակությունը հիշեցրել է Էրդողանի ավելի վաղ արած հայտարարությունը, թե կողմերը կարող են կարևոր որոշում կայացնել ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հայտարարում է, թե Փաշինյանից դրական ուղերձներ է ստանումԲանակցությունների առարկա կարող է լինել, ըստ Milliyet-ի, ռուսական սպառազինության շուրջ նոր գործարքը։ Հիշելով, թե ինչպես է Էրդողանը Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ միասին ուսումնասիրել Су-57 ռազմական օդանավը, կարելի է ենթադրել, որ կայացվելիք որոշումները կարող են կապված լինել դրա հետ, գրում է թերթը։
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն նաև Իդլիբում տիրող խիստ լարված իրավիճակը, և սա է լինելու հիմնական հարցը այդ բանակցություններում։ Սա կարևոր թեմա է առաջիկա բանակցություններում, քանի որ պաշտոնական Մոսկվան և Անկարան այստեղ լուրջ տարաձայնություններ ունեն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը նախագահները կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. Ղրիմ...Կարդալ ամբողջովին