Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով`թաքցրել, խեղաթյուրել է ձեռքբերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը`դրանց հաղորդելով օրինական տեսք:
Մասնավորապես՝ 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը:
Այդ գործունեության, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջև կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթն և հանցավործագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը(գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը),2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝«ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք. Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր(ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝դրանցիրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները ևդրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին:
Այսպիսով ,նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422դրամըև75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀոստիկանությաննախկին պետ Վ.Գ.-իանվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:
Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքումզբաղեցնելով ՆերքինգործերինախարարությանՍևանի, Արմավիրի բաժինների պետի, Ներքինգործերինախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականներիընթացքումտիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իրկատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀոստիկանությա նպետի պաշտոնըզբա...
Կարդալ ամբողջովին