18 մարտի 2023 - 13:15 AMT
PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Brunette-ի Future Lover երգը արդեն 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել մրցույթի պաշտոնական ալիքում, թեև հրապարակվել է 2 օր առաջ։
«Future Lover-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգը նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- ավելի վաղ ասել էր Brunette-ը։
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ...