Դեպի վեր

«Հանձնարարական ենք իջեցրել». Փարաքարի փոխհամայնքապետը՝ Առաքել Մոսվսիսյանի կնոջ պաշտոնավարումը շարունակելու մասին

armtimes.com01/24/2023, 4:36

«Հանձնարարական ենք իջեցրել». Փարաքարի փոխհամայնքապետը՝ Առաքել Մոսվսիսյանի կնոջ պաշտոնավարումը շարունակելու մասին

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) կինն է, նույն կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցրած, սակայն Հայաստանից բացակայած իր հորը վճարել է զգալի չափերով գումար:

Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը:

Միաժամանակ, դատախազը միջնորդագիր էր հասցեագրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին, որը Դավիթ Մինասյանն է, վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը:

Ճշտելու համար, թե արդյոք հնարավո՞ր է՝ դադարեցվեն Նելլի Մովսիսյանի պարտականությունները, «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել համայնքապետարանի հետ: Համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին Նելլի Մովսիսյանն աշխատանքային պարտականությունները կատարում է պատշաճ կերպով, իսկ նրա պաշտոնավորումը դադարեցնելու մասին հարցը, փոխհամայնքապետի խոսքով, այս պահին չի քննարկվում:

«Չենք շտապում որոշում կայացնել, քանի որ մանկապարտեզի բնականոն գործունեությունը չենք ուզում դադարեցնել, խաթարել. աշխատակազմի փոփոխությունը ենթադրում է որոշակի ցնցումներ։ Փորձում ենք հսկողություն սահմանել և կարգուկանոն պահպանել, որպե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD392.5401.5
EUR414432
RUR5.485.78
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր