Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:
Ինչեպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը:
Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ավտովթարները, այդ թվում՝ ողբերգական ու տեղի ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն այս հատվածում տեղադրեն երկաթբետոնե լուսային արգելապատնեշներ, ավելացվեն երթևեկությունը կարգավորող ցուցանակների թիվը և նշված ոլորանահատվածում մասնագիտական աշխատանքներ կատարեն ճանապարհաշինարարարները,...

Կարդալ ամբողջովին