Ոչիշխանական որոշ խմբակցություններ քննարկում են սկսել՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2-ը, փոփոխելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Նրանք ցանկանում են, որ ընտրությունների օրը նշանակվի ՀՀ Սահմանադրության կարգավորումներին համապատասխան, որը պետք է ընտրվի ապրիլի 20-ից մայիսի 2-ի միջակայքում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհերքեց «Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որն առաջին էր հայտնաբերել, որ քվեարկության օրվա ընտրությունը չի համապատասխանում Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը չենք բացառում, բայց դրա համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Մենք պետք է կարողանանք հավաքել այդքան ստորագրություն: Դրա համար էլ այս պահին չեմ ցանկանում ինչ-որ տեղեկություն տալ: Եթե այդ մասին լինի լիարժեք որոշում, կտեղեկանաք»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը նշանակվել է նոր Ընտրական օրենսգրքի եւ նոր՝ 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության դրույթների համապատասխան: Մինչդեռ նույն Սահմանադրության անցումային դրույթները ամրագրում են, որ կոնկրետ Ազգային ժողովին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո միայն: Այսինքն, այս ընտրությունների քվեարկության օրը պետք է նշանակվի նախկին Սահմանադրության կարգավորումներին համապատասխան: Հունվարի 26-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դեմ չի լինի, որ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխվի, բայց նա դա պայմանավորել էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով:
Հաջորդ օրն իսկ գրեթե բոլոր ոչիշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք էլ դեմ չեն լինի, եթե ընտրությունների օրը տեղափոխվի: Մինչեւ օրս, սակայն, որեւէ մեկը հստակ հայտարարություն չի արել, որ եթե ստորագրահավաք կազմակերպվի, իրենք կմիանա՞ն այդ նախաձեռնությանը: Եվ դեռ հայտնի չէ՝ նրանց այդ հայտարարությունն ընդամենը նշանակում էր Ս. Սարգսյանի հայտարարությանը համերաշխությո՞ւն հայտնել, թե ընտրությունների օրը սահմանադրական կարգավորումներին համապատասխանեցնելու համար ՍԴ դիմել: Նշենք, որ ոչիշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցություններն ունեն ՍԴ դիմելու համար բավարար թվով՝ 27 եւ դեռ ավելի պատգամավորներ:
Մինչ այդ շաբաթ օրը Ս. Սարգսյանի հանձնարարության համաձայն՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանում էր ներկայացրել, որով չէր ժխտել, որ քվեարկության օրվա նշանակման դեպքում 2015թ. «ներսահմանադրական անհամապատասխանություն» կա, բայց դա նա ընդամենը «թվացյալ խնդիր» էր համարել: Այնուհետեւ նա հավելել էր, որ ԱԺ նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի «միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպում, տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու եւ վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները, ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձեւավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձեւավորման հնարավորություն եւ կայուն մեծամասնության եւ կոալիցիայի չձեւավորման պարագայում ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում»:
Հարությունյանի ասածից կարելի է հասկանալ, որ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելով կամ լավագույն դեպքում այն մեկ շաբաթ հետաձգելով՝ իրենք ոչ այնքան Սահմանադրության պահանջն են ցանկանում պահպանել, որքան հետընտրական հնարավոր գործընթացների համար ժամանակ են ցանկանում ապահովել: Իսկ ի՞նչն է խանգարում, որ նրանք չունեն այդ ժամանակը: Այս դեպքում արդեն հաստատվում է մեր այն դիտարկումը, թե իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդեն Երեւանի ավագանու ընտրությունները:
Եթե հանկարծ, ինչպես Հարությունյանն է նշում, ընդդիմությունը վերահաշ...
Կարդալ ամբողջովին