Դեպի վեր

«Միսս տիեզերք Արմնեիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների հետաքրքիր դրվագներն ու աղջիկների հույզերը բեմում

bravo.am09/23/2021, 10:54

«Միսս տիեզերք Արմնեիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների հետաքրքիր դրվագներն ու աղջիկների հույզերը բեմում

Գեղեցիկ իրարանցում, հույզեր եւ տիտղոսակիր գեղեցկուհիներ. BRAVO.am-ը երեկ երեկոյան արդեն տեղեկացրել է, որ «Միսս տիեզերք Արմենիա 2021» ընտրվեց Նանե Ավետիսյանը, իսկ «Միսս աշխարհ Արմենիա 2021»՝ Միրնա Պստիկյանը: Հաղթանակից հետո երկուսն էլ հուզված էին եւ շատ ուրախ: «Միսս տիեզերք Արմենիա 2021» Նանե Ավետիսյանը 24 տարեկան է, ծնվել ու ապրել է Երեւանում: Իրավաբանի կրթություն ունեցող Նանեն տիրապետում է մի քանի օտար լեզվի եւ հանդիսանում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի, որը զբաղվում է մշակույթի, սպորտի եւ գիտության զարգացմամբ, գործառությունների տնօրենը:

50


«Միշտ կարծել եմ, որ երկրի զարգացումը հենց գիտության եւ կրթության, մշակույթի միջոցով պետք է ապահովենք: Գեղեցկության մրցույթների մշտական մասնակից չեմ, դպրոցական տարիներին եմ հաղթանակ տարել «Միսս աշակերտուհի» մրցույթում, բայց որպես այդպիսին, ինձ փորձ չէր տվել, քանի որ սիրողական մակարդակի էր մրցույթը: Աղջիկները, որոնց հետ ծանոթացել էի այդ ժամանակ, հիմա էլ գրում էին, ոգեւորում ու ասում, որ հաղթելու եմ: Մասնակցելու որոշումս եղել է երկու տարի առաջ. ես եւ ընկերներս նստած էինք, ու նրանք ինձ հուշեցին, որ պարտադիր դիմեմ: Գրանցվեցի, համավարակով պայմանավորված երկու տարի սպասեցի, հետո Գոհարին հիշեցրի, ու կանչեցին քասթինգի: Մասնակից աղջիկներն ինձ ասում էին, որ ես եմ հաղթելու, այդպես էին զգում, իսկ ես այսօր առավոտյան շատ լարված էի ու վատ էի ինձ զգում: Հաղթանակի նախանշաններ կային, բայց ասել, որ զգում էի՝ հաղթելու եմ, սուտ կլինի»,- ասաց գեղեցկուհին:

50


«Միսս տիեզերք Արմենիա 2021» վիցե միսս ընտրվեց դերասանուհի Ադրիանա Գալստյանը: Եզրափակիչ փուլ անցել էին նաեւ Մանան Հունանյանը, Մանե Բաղիրյանը, Վիվիանա Ասատուրին եւ Ալլա Կարապետյանը: Աղջիկների համար նաեւ կային առանձին անվանակարգեր. «Միսս բիկինի» տիտղոսին արժանացավ Մարինա Կարապետյանը, «Միսս ֆոտոգենիկը» Լիդիա Զադոյանն է։

«Միսս աշխարհ Արմենիա 2021» տիտղոսակիր աղջկա անունն հնչեցնելուց առաջ եւս բեմ հրավիրեցին նախ եզրափակիչ անցած հնգյակին՝ Քրիստինա Անայան, Միրնա Պստիկյան, Փրենի Դավթյան, Վիկա Բալոյան եւ Լիանա Եղիազարյան: Վերջինս առցանց քվեարկության արդյունքում էր անցել եզրափակիչ:

50


«Միսս աշխարհ Արմենիա 2021» տիտղոսին արժանացած Միրնա Պստիկյանը 19 տարեկան է, Հայաստան է տեղափոխվել երկու տարի առաջ՝ Սիրիայից:

«Զգացմունքներս շատ խառն են այս պահին, բոլորն էին սպասում ու ցանկանում լինել տիտղոսակիր: Ինձ շատ պարտավորված եմ զգում, որ հնարավորություն ունեմ ներկայացնել Հայաստանը. ես դա պետք է անեմ ամենալավ կերպով: Շատ ուրախ եմ, նպատակ ունեմ իմ օրինակով ցույց տալ, որ պատերազմից հետո հարկավոր է ցավի մեջից դուրս գալ: Թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում պատերազմ տեսնելով՝ ես դուրս եկա դժվար իրավիճակից ու դարձա տիտղոսակիր, լույս գտա: Հավատում եմ, որ անձրեւից հետո արեւ կբացվի: Ուզում եմ միջազգային մրցույթում ներկայացնել հայ կնոջ կերպարը: Հայաստանն այն երկիրն է, որ արժանի է բոլոր երկրների մեջ դառնալ հայտնի»,-անմիջապես հաղթանակից հետո ասաց Միրնան:

50


Տիտղոսակիր երկու աղջիկն էլ չեն դիմել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր