PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի հանձնման 95-րդ արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։
Ֆիլմը 7 արձանիկ է ստացել՝ այդ թվում լավագույն մոնտաժի և լավագույն ռեժիսուրայի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Միշել Յեոն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարում դերակատարման համար: Չինական ծագումով մալազիացի դերասանուհին առաջ է անցել Քեյթ Բլանշեթից, որը համարվում էր հաղթողի ամենահավանական թեկնածուն:
Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի ճանաչված Կե Հյուի Կուանը և Ջեյմի Լի Քերտիսը մրցանակներին արժանացել են նույնպես «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար:
Լավագույն դերասանը Բրենդան Ֆրեյզերն է ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում դերի համար։ Սա Ֆրեյզերի մեծ վերադարձն է, որը «Մումիայի» և այլ ֆիլմերի աստղն էր 90-ականների վերջում,...
Կարդալ ամբողջովին