ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ:
Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղ...
Կարդալ ամբողջովին