Դեպի վեր

Զախարովայի ասածները ոչ թե դիվանագետի, այլ լկտի կնոջ հայտարարություններ են, չպետք է արձագանքել դրանց. քաղաքագետ

armtimes.com05/26/2023, 7:12

Զախարովայի ասածները ոչ թե դիվանագետի, այլ լկտի կնոջ հայտարարություններ են, չպետք է արձագանքել դրանց. քաղաքագետ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և բանակցությունների արդյունքում որևէ լուրջ բան չի որոշվելու, քանի որ հանդիպումը, ըստ էության, օրակարգ չունի։

Ըստ նրա՝ այսօր էլ Ռուսաստանը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարների հետ քննարկելու է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների պահանջների պահպանումը, որոնք, փաստացի, կատարում է միայն ՀՀ-ն:

«Մինչև այսօր ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Ադրբեջանը որևէ քայլ չեն արել իրենց պարտականությունների մասով։ Միայն ՀՀ-ից են եղել դրանց կատարումները և ակնկալիքները։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հետևողական կլինեն և այսուհետև իրենք էլ չեն կատարի փաստաթղթի պահանջները, որոնք անտեսում են մյուս երկու կողմերը։ ՌԴ-ում հանդիպում կազմակերպելով՝ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ դուրս չի եկել բանակցային գործընթացից, խաղի մեջ է։ Սակայն փաստ է՝ բանակցային հիմնական մոդերատորը ԱՄՆ-ն է, իսկ Մոսկվան կամ Բրյուսելը կարող են միայն հանդիպումներ կազմակերպել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այս համատեքստում վերջինս ճիշտ է համարում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի՝ այսօր Մինսկում կայացած ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելը։

Զրուցակիցը, սակայն, նկատում է՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալու նշան չէ ՀՀ-ի կողմից․ «Չեմ կարծում, որ սա նման քայլ է, ավելի շատ կիսաքայլ է։ Իմ կարծիքով՝ չի խոսում նրա մասին, որ մենք մոտ ապագայում դուրս կգանք կառույցից, այլ պարզապես քայլերից մեկն է, ինչպես նախկինում ՀԱՊԿ 30 հոգանոց դիտորդների ներկայությունը մեզ մոտ մերժեցինք, թույլ չտվեցինք մեր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել և այլն։ Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն էլ այս քայլին չի արձագանքի»:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։ «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է նա:

Ստեփանյանը նաև կարծում է, որ Հայաստանը չպետք է արձագանքի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովայի հայտարարություններին, ինչը երեկ Ազգային ժողովում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ հայտնելով, թե չեն հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածները: Սրան ի պատասխան՝ ՀՀ կառավարության ղեկավարն արձագանքել էր՝ ասելով. «Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր