PanARMENIAN.Net - Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ ISW-ն, ուկրաինական պատերազմին նվիրված զեկույցում անդրադարձել է է նաև մեր երկրին՝ նշելով, որ ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում։
Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի կողմից իր «խաղաղապահ ուժերի տարրերի վերաբաշխումը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա», - գրում է Factor.am-ը։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ նոր լայնածավալ հարձակման և ցեղասպանություն իրականացնելու պատրաստության մեջ։
«Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում կնքված հրադադարը, որը Մոսկվայի միջնորդությամբ հաստատվել է Ադրբեջանի հետ։ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերին» 2022 թվականի դեկտեմբերին այս զինադադարի համաձայն «իր պարտավորությունները չկատարելու» մեջ այն բանից հետո, երբ ռուսական ուժերը չկարողացան ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միակ ճանապարհով ազատ երթևեկությունը։ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերը» ամենայն հավանականությամբ թերկազմավորված են»,-ասվում է զեկույցում։
Ըստ ինստիտուտի՝ ռուս զինվորականները վերաբաշխել են 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի՝ Ռուսաստանի միակ խաղաղապահ բրիգադի տարրերը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա 2022 թվականի մարտին։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ...
Կարդալ ամբողջովին