Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու մասին:
«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որի մասին այսօր երեկոյան հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին օրերի և ժամերի համակարգումների և ֆրանսիական միջնորդությունից հետո:
Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ:
Այս հրադադարը պետք է անվերապահորեն իրագործվի և խստորեն պահպանվի երկու կողմից: Ֆրանսիան ուշադրությամբ կհետևի իրադրության ընթացքին, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն առավել երկար ժամանակով»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիր...
Կարդալ ամբողջովին
