Դեպի վեր

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով

armenpress.am06/23/2022, 8:12

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով կավելանան և այդ միջոցները կուղղվեն ՀՀ պահուստային ֆոնդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին տեղի ունեցած Կառավարության նիստում որոշումն ընդունվեց միաձայն:

Զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:

«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով. օրինակ, հարկային վարչարարության բարելավմամբ»,-ասաց նա, հավելելով, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշը այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար:

«2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թվականի անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թվականի պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր