Դեպի վեր

Աղմկոտ օրենքն ուժի մեջ. Հայաստանն ընդամենը պաշտպանել է իր արժանապատվությունը

1in.am08/5/2020, 5:06

Աղմկոտ օրենքն ուժի մեջ. Հայաստանն ընդամենը պաշտպանել է իր արժանապատվությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը բավականին աղմուկ էր բարձրացրել ռուսական հեռուստաալիքներին առնչվող իրողությունների բերումով: Խոսքն այն մասին է, որ օրենքը նախատեսում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա հեռուստաընկերությունների հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը լինի միջպետական պայմանագրի հիմքով: Ասել կուզի, եթե չկա միջպետական պայմանագիր, ուրեմն չպետք է լինի նաև օտարերկրյա որևէ հեռուստաալիքի հեռարձակում հանրային մուլտիպլեքսով: Այդ կարգավորումը տարբեր շրջանակներ՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանի նախկին կառավարող համակարգից, մատուցեցին իբրև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելք: Դա, իհարկե, հասարակ նենգափոխում էր, քանի որ նախատեսված կարգավորումը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ բոլոր օտարերկրյա հեռուստաալիքներին, և, բացի դրանից էլ՝ ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կարող են ազատորեն հեռարձակվել առանց միջպետական պայմանագրի, բայց արդեն այլ ենթակառուցվածքներով, կաբելային, ինտերնետային հեռուստակապուղիներով:

Թվում է, որ շատ պարզ և ինքնիշխան պետության արժանապատվությանն առնչվող մի որոշում, որը, սակայն, դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխության դեմ քարոզչական գրոհների առիթ, երբ փորձ արվեց դրա օգնությամբ սրել Ռուսաստանի հետ հարաբերությունը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ փորձին միացան ոչ միայն առանձին ռուսական շրջանակներ, այլ նույնիսկ ՌԴ դեսպանատունը, որը հարցի առնչությամբ տարածեց վատ քողարկված սպառնալիքով կամ շանտաժով մի հայտարարություն: Իրականում, ինչո՞ւ է կարևոր, որպեսզի Հանրային մուլտիպլեքսով լինի միջպետական պայմանավորվածությամբ հեռարձակում: Բանն այն է, որ այստեղ պետական արժանապատվության խնդրից զատ, որը ինքնին կարևորագույն բարոյահոգեբանական ասպեկտ է, կա նաև կոնկրետ մեկ այլ խնդիր՝ հանրային ռեսուրսի պաշտպանությունը, երբ Հայաստանի հանրությունը փաստացի պահում է մի կապուղի, որով կարող են լինել երրորդ երկրներից տեղեկատվական գրոհներ իր իսկ դեմ, իր պետության դեմ: Եվ այստեղ է, որ էական է դառնում ռուսական հե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր