Դեպի վեր

Կարեն Վրթանեսյան. Մոնթեի անունը հիշատակելու համար արգելափակումների խայտառակությանն այս իշխանությունը կարող է շատ արագ վերջ դնել

panorama.am11/25/2022, 11:00

Կարեն Վրթանեսյան. Մոնթեի անունը հիշատակելու համար արգելափակումների խայտառակությանն այս իշխանությունը կարող է շատ արագ վերջ դնել

Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է։ Ֆեյսբուքում ազգային հերոսի անունը գրելու, նրա լուսանկարը տեղադրելու համար օգտատերերը պատժվում են, արգելափակվում կամ զրկվում որոշ գործիքների օգտագործման հնարավարությունից։

Այսօր շատերը, չիմանալով նման վտանգի մասին կամ ի հեճուկս Ֆեյսբուքի, իրենց էջերում տեղադրել են հերոսի լուսանկարը, հուշարձանը, մեջբերել նրա խոսքերը։

Ի դեպ, Panorama.am-ի ֆեյսբուքյան էջն էլ ազգային հերոսի անունը հիշատակելու համար հայտնվել է վտանգի ներքո. ֆեյսբուքը սահմանափակել է նյութերի տարածումը, նվազեցրել դրանց հասանելիությունը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը տեղի ունեցողն աբսուրդ է որակում։ Նա ընդգծում է՝ մի քանի տարի շարունակ Հայաստանում տղա երեխաներին առավել հաճախ անվանակոչել են Մոնթե, ինչը նշանակում է, որ մարդուն կարող են արգելափակել նաև իր երեխայի անունը հիշատակելու համար։

«Ազգային հերոսի անունը հիշատակելու համար օգտահաշիվներն արգելափակելու հարցն առաջին հերթին, բնականաբար, պետք է հուզեր Հայաստանի իշխանություններին, եթե Հայաստանն ունենար իշխանություն, որը գործում են Հայաստանի հանրապետության շահերից։ Պատերազմից հետո դիտարկելով Հայաստանում իշխանությունը զավթած խմբի գորոծողությունները՝ եկել եմ այն եզրակացության, որ այդ խումբը որևէ կերպ չի ներկայացնում Հայաստանի ու հայ ազգի շահերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները գործում են՝ ելնելով Ադրբեջանի, Թուրքիայի, գուցե նաև այլ երկրների շահերից։

«Այս պահին չեմ ուզում անդրադառնալ դրդապատճառներին, բայց այսօր ակնհայտ է, որ այս ռեժիմը ներկայացնում է կամ սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Ավելին ասեմ, այս օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ ֆեյսբուքն ունի հատուկ մոտեցում։ Օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի էջի գլխավոր լուսանկարը մեր ազգային հերոսի հետ է, բայց նա որևէ խնդիր չունի, նրան չեն արգելափակում։ Ֆեյսբուքն ունի այսպես կոչված սպիտակ ցուցակներ՝ white list, որոնցում ընդգրկվածներին չեն վերաբերում ընդհանուր կանոնները։ Ես հակված եմ մտածելու, որ սա դրա վառ օրինակն է»,-ասաց Վրթանեսյանը։



Նա համոզված է՝ ցանկության դեպքում Հայաստանի իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները Ֆեյսբուքի հետ բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալու համար։

«Իշխանությունը կարողանում է ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի IP հասցեները ստանալ, սա խոսում է այն մասին, որ իրենք ունեն հնարավորություն խնդիրն արագ լուծելու համար։ Ինչի՞ չեն լուծում։ Կարող եմ ենթադրություն անել։ Նրանք շատ լավ հասկանում են, որ Մոնթեի թեմային հիմնականում անդրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD099999999
EUR099999999
RUR099999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր