Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։
«Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի ՀՀ, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադարաբար ազդելու է Հայաստանո...
Կարդալ ամբողջովին