Դեպի վեր

ՊՆ խոսնակի հաղորդմամբ` ադրբեջանական ուժերը հարավային ուղղությամբ հետ են մղվել

azatutyun.am10/20/2020, 9:12

ՊՆ խոսնակի հաղորդմամբ` ադրբեջանական ուժերը հարավային ուղղությամբ հետ են մղվել

Ըստ պաշտոնական աղբյուրների, ադբրեջանական ուժերը հետ են մղվել հարավում գտնվող թե՛ Իշխանաձորի, թե՛ Խուդաֆերիի ջրամբարի հատվածում։

Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 43 զինծառայողների անունները: Այսպիսով, սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը հաղորդել է 771 զինվորների մահվան մասին։ Պաշտոնական Բաքուն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է:

Հայկական կողմի հաղորդմամբ, սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների 24-րդ օրը՝ վաղ առավոտից Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ծանր մարտերից հետո ադրբեջանական ուժերը հետ են մղվել։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ հայկական ուժերը դրսևորել են հմուտ և գրագետ գործողություններ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, ադբրեջանական ուժերը հետ են մղվել հարավում գտնվող թե՛ Իշխանաձորի, թե՛ Խուդաֆերիի ջրամբարի հատվածում։

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, վերջին ժամերի դրությամբ Խոդաֆերինի ջրամբարի կողմն են հիմնական գործողությունները ծավալվել, և հակառակորդը սկսել է նահանջել։ Այս պահին մարտերը շարունակվում են, հակառակորդը կրում է մեծ թվով կորուստներ», - ասաց Ստեփանյանը։

Հարավում մղվող թեժ մարտերի մասին լուրերի ֆոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Ազգային հերոսի կոչման են արժանանում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, որոնք այսօրվա մարտերի ընթացքում փառքով են պսակել իրենց անունը։

Ադրբեջանն այսօր շարունակել է գրոհել նաև հյուսիսային հատվածում, որտեղ կիրառել է ավիացիա և հրետանի, «Ազատության» հետ զրույցում կեսօրին հայտնել էր Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ձախողել է հակառակորդի բոլոր գրոհները՝ հասցնելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Կարող եմ միանշանակ ասել, որ այնտեղ մեկ սանտիմետրի նահանջ, զիջում մենք չունենք», - հավելել էր Պողոսյանը։

Արցախի նախագահի խոսնակի այս հայտարարությունից հետո արդեն Շուշան Ստեփանյանը փոխանցեց՝ հյուսիային հատվածում լայնածավալ մարտեր չկան․ - «Հյուսիսային ուղղությունում միջդիրքային փոխհրաձգություն է։ Մարտեր լայնածավալ, որպես այդպիսին, չկան»։

Կողմերը երկու անգամ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել՝ մեկը հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում, երկրորդի մասին էլ հայտարարեցին հոկտեմբերի 17-ին։ Երկու դեպքում էլ հրադադարը չի պահպանվել և կողմերը միմյանց են մեղադրել այն խախտելու համար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր