Դեպի վեր

Սպառողների դժգոհության ֆոնին «Վեոլիան» ցանկանում է ջրի սակագինը զգալիորեն բարձրացնել

azatutyun.am09/30/2021, 7:36

Սպառողների դժգոհության ֆոնին «Վեոլիան» ցանկանում է ջրի սակագինը զգալիորեն բարձրացնել

Քարաբերդում մեկ շաբաթ առաջ էին խմելու ջուր ունեցել։ Վերջին 4 ամիսներին գյուղում ջուր շաբաթը մեկ է գալիս, այն էլ կես ժամով։ Գյուղացիներն ասում են՝ այդ ընթացքում հազիվ 1 օրվա խմելու ջուր են հավաքում, չեն հասցնում անգամ լվացք անել, լողանալ:

«Քիչ-քիչ եմ լվանում, որ չշատանա, չհավաքվի», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիները դժգոհում են «Վեոլիա ջրի» աշխատանքից

Լվացք անելու ու լողանալու համար քարաբերդցիներից շատերը բարեկամ-ծանոթների տուն են գնում՝ այլ համայնքներ, այնտեղից նաև օրվա ջուրն են բերում՝ խմելու, ճաշի համար։

«21-րդ դարը չէ, 11-րդ դարն է մեր մոտ, եթե խմելու ջուր չկա, կորոնա է, ինֆեկցիա է, պահանջում են մաքրություն, ջուր, որ չլինի, մաքրություն որտեղի՞ց լինի», - նշեց քրաբերդցիներից մեկը:

Գյուղի շատ տներում էլ սպասում են անձրևին. Քարաբերդի բարձրադիր հատվածում անգամ շաբաթը մեկ տրվող ջուր չի հասնում։ Քարաբերդը Գյումրիից շուրջ 30 կմ է հեռու։ Ջրի խնդիրն այստեղ գյուղացիներից որոշներին ստիպել է մտածել արտագաղթելու մասին:

«Վեոլիա ջուր» ընկերությունն է ջուր հասցնում գյուղ, համայնքապետարանն էլ բաշխում է։ «Վեոլիա»-ի Թալինի տեղամասի պատասխանատուն ասում է՝ իրենք որևէ պարտավորություն չեն խախտում:

«Մեծածախ համայնքների հետ պայմանագրով տենց պայմանավորվածություն չունենք, թե ինչ քանակությամբ ջուր և ինչ գրաֆիկով պետք է տանք: Ինչ հնարավորություն ունենք, էդքան ենք տալիս», - ասաց Թալինի տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանը:

Թե ինչո՞ւ են այդքան քիչ քանակությամբ ջուր տրամադրում գյուղին, ընկերությունից պատճառաբանում են՝ սակավաջրությունն է պատճառը։

«Արդյոք այսօր կա՞ կորուստների կրճատում». Ջրային կոմիտեի նախկին նախագահ

Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում տարածքում 2017-ից է ստանձնել ջրի միասնական օպերատորի պարտականությունները, դրանից առաջ էլ շուրջ 10 տարի կառավարել է մայրաքաղաքի ջրմուղկոյուղին։ Ընկերությունը տարիներ շարունակ խոսում է խմելու ջրի խոշոր կորուստներից։

«Մենք չպետք է մոռանանք, որ պայմանագրի կարևորագույն կետերից մեկը կորուստների կրճատումն է, կորուստների կրճատում, որը նաև կբերեր սակագնի ոչ թե բարձրացում, այլ իջեցում: Արդյոք այսօր կա՞ կորուստների կրճատում, արդյոք գրանցվո՞ւմ են այդ կրճատումները, ինչո՞ւ է միշտ խոսվում 80 և ավելի տոկոս կորուստների մասին», - ասաց Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը:

«Վեոլիա ջուրն» այդ հարցերն անպատասխան է թողնում։ Ընկերությունից ոչ հարցազրույց են ցանկանում տալ, ոչ էլ մեր հարցումներին են պատասխանում։ Պայմանագրի կողմ Ջրային կոմիտեից էլ այսօր հրաժարվեցին մեր հարցին պատասխանել՝ արդյոք «Վեոլիան» կատարո՞ւմ է պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

«Հանրապետությունում շատ-շատ տեղերում, մարզերում և այլն, որտեղ վթարված էր, ջուրը անարգել հոսում էր, և իրենք ոչ մի աշխատանք չէին իրականացնում՝ այդ ջրային կորուստները նվազեցնելու և ներդրումներ կատարելու», - ընդգծեց հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը:

Դեռ 2019-ին է հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանն արձանագրել՝ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով սահմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD485.5492.5
EUR546561
RUR6.56.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր