Դեպի վեր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com02/14/2020, 1:36

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:


Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմաանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված «յաշիկից» դիզվառելիքի արտահոսք էր սկսվել:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր