«Արմենպրես»-ի հետ զրույցում Synergy ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում կա անհրաժեշտություն զարգացնելու ընկերությունների «միաձուլման մշակույթը»։
«Հաստատվեց իմ այն միտքը, որ Հայաստանում նման պահանջարկը շատ մեծ է։ Մեր երկրում կա 2500 ընկերություն, բայց ամեն մեկն իր համար առանձին է գործում և փորձում են իրենց գործընկերներին դրսում գտնել, բայց կարևոր ուժն այն է, որ նրանք կարող են համախմբվել, միավորվել, որ մեկի առավելությունն ավելացնի մյուսի ներուժը, և ստեղծեն նոր որակ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ամփոփելով գագաթնաժողովի պանելային քննարկումը։
Վերջինիս խոսքով՝ պետք է մտածել «մշակութային ինտեգրման» մասին։ Հնարավոր չէ վերցնել երկու թիմ և իրար միաձուլել։ Ստարտափներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ ընկերությունները միանալուց հետո դառնալու են ընտանիք, կարևոր է, որ նրանք համապատասխանեն միմյանց։
«Կարծում եմ՝ Հայաստանում այս ուղղությունը զարգացնելու կարիք կա։ Գագաթնաժողովի շրջանակում մեզ միանալու ցանկություն հայտնողներ կային։ Օրինակ՝ նույնիսկ գագաթնաժողովին, միջանցքում ստարտափներից մեկի թիմն ինձ մոտեցավ, ասաց, որն ուզում է գործակցել Synergy-ի հետ։ Եթե լավ առաջարկ լինի և մենք հասկանանք, որ դրանից մենք էլ կօգտվենք՝ մեծ հաճույքով կգործակցենք»,- նշեց նա։
Ամփոփելով պանելային քննարկումը՝ Adobe-ի ինժեներական գծով տնօրեն Արսեն Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց այն մասին, թե Mergers and acquisitions (M&A) ինստիտուտը Հայաստանում կայացնելու դեպքում ինչ դրական արդյունքներ կգրանցվեն Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար։
«Mergers and acquisitions (M&A) մշակույթը կա Հայաստանում։ Մեր երկրում ունեցել ենք նման փորձ․ Adobe-ի կողմից Workfront-ի, DataArt-ի կողմից SFL-ի միավորումները։ Չմոռանալով այն մասին, որ Հայաստանում մեծ ընկերությունները, որոնցից են EPAM-ը կամ Synopsys-ը, եկել են միավորման միջոցով, կարող եմ ասել, ո...
Կարդալ ամբողջովին