Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Մարդիկ գնեցին նրա գիրքը՝ հույսը չկորցնելու նուրբ արվեստին տիրապետելու համար: Նրա բանաձևը պարզ է. ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու մի կորցրեք աշխարհի հետ կապը:
«Եթե ամեն ինչ վատ է, դեռ չի նշանակում, որ դուք էլ պետք է վատ լինեք: Մարկ Մենսոնի գիրքը զինված շտապօգնություն է ավելի լավ կյանքի ձգտողների համար: Այն է, ինչ հիմա պետք է բոլորիս»:
Ռայան Հոլիդեյ
բեսթսելլեր գրող
Թքել ենք բոլորսե գիրքը Մենսոնը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:
«Սա գոյաբանական բարդագույն խնդիրների մասին պարզ լեզվով պատմող բացառիկ գիրք է»:
Սքոտ Բերի Կաուֆման
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր
Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ:
«Այս գիրքը հաստատապետ կստիպի ծիծաղել, կասկածի տակ դնել իմացածը և փոխել կյանքը»:
Նիր Էյալ
բեսթսելլեր գրող
Կարդացեք նաև.
«Թքել ենք բոլորս» գրքի շնորհանդեսը՝ ֆոտոշ...
Կարդալ ամբողջովին