Դեպի վեր

Մարդկային պատմությունները կքանդեն ատելության պատերը. ի՞նչ փոխվեց հայկական արմատները բացահայտած Ֆեթհիյե Չեթինի կյանքում

armenpress.am05/6/2022, 1:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Մարդկային պատմությունները կքանդեն ատելության պատերը. ի՞նչ փոխվեց հայկական արմատները բացահայտած Ֆեթհիյե Չեթինի կյանքում

Թուրքիայում գործող իրավաբան, գրող, մարդու իրավունքների պաշտպան Ֆեթհիյե Չեթինը, որը նաև Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հավատացած է, որ օրերից մի օր Թուրքիայի հասարակությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կընդունի ճշմարտությունը: Նա համոզված է, որ պետք է շարունակել պարբերաբար դրա մասին խոսել, մարդկային պատմությունները վերհանել, ինչպես արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացահայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: Մայրական տատիկը, որը փրկվել էր 1915 թվականի եղեռնից, հետագայում ամուսնանում է թուրքի հետ: Նա երբեք չի մոռանում իր արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքը բացում է թոռանը՝ Ֆեթհիյե Չեթինին: Վերջինս տարիներ անց գրքի տեսքով հանրայնացնում է իր տատիկի պատմությունը: «Արմենպրես»-ը զրուցել է Ֆեթհիյե Չեթինի հետ, որը Հայաստանում է մասնակցելու Երևանում բացված «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսին:

-Տիկին Չեթին, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում երբ իմացաք Ձեր տատիկի պատմությունը և բացահայտեցիք հայկական արմատները:

- Երբ տատիկս ինձ պատմեց իր պատմությունը, այդ ժամանակ ուսանող էի, համալսարանում ուսումնասիրում էի իրավաբանությունը: Մինչ այդ մենք շատ տեղեկություն չունեինք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին: Երբ իմացա տատիկիս պատմությունը, ապշած էի, շոկի մեջ էի: Այդ ժամանակ առաջին բանը, որ ուզում էի անել, դուրս նետվելն էր փողոց ու գոռալով ասելը՝ սուտ եք խոսել, պետությունը խաբել է մեզ: Իմ մեջ մեծ ցավ ու բարկություն զգացի, սակայն իմ պայքարն ավելի խիստ դարձրի: Մտածում էի, որ մեր պայքարով կփոխենք Թուրքիայի կառավարության մտածելակերպը, բայց այդպես չեղավ: 80-ական թվականերն էին, տեղի ունեցավ հեղափոխությունը, ժամանակները խառն էին ու տատիկիս պատմությունը գրքի տեսքով ներկայացնելու ժամանակահատվածը ձգվեց: Թեպետ ուրախ եմ դրա համար, որովհետև տարիներ անց ես ավելի հասուն ձևով սկսեցի գրել իմ պատմությունը, որը շատ մարդկանց վրա ազդեց: Հետո տեսա, որ շատ ընտանիքիներ նույնպես ունեն նման պատմություններ, պարզապես նրանք կամ չէին խոսում կամ շատ ցածր էին խոսում: Գիրքը շատ մեծ ազդեցություն ունեցավ ու տարածվեց: Այն շատ արագ սպառվում էր:

Հրանտ Դինքի սպանությունից 5 օր առաջ, նա զանգահարեց ինձ ու ասաց, որ տատիկիս պատմության գիրքը շատ լավ ընդունվել է նաև Հայաստանում ու առաջարկեց միասին գնալ Երևան: Շատ հուզվեցի, այդ պահին գնում էի Փարիզ, խոստացա վերադառնալ ու գնալ Հայաստան: Ոգևորված էի, որ Հրանտի հետ պետք է գնամ Երևան, սակայն ոգևորությունս երկար չտևեց: Երբ Փարիզում էի, նա սպանվեց: Դրանից հետո շատ եմ եկել Հայաստան, սակայն արդեն առանց Հրանտի, սակայն կարող ենք ասել, որ այս ցուցահանդեսի շնորհիվ Հրանտին հետս բերեցի: Նա իր խոսքով, իր պայքարով մեզ հետ է:

-Ձեր ընտանեկան պատմությունը իմանալուց հետո ի՞նչ հարցերում վերանայեցիք Ձեր մոտեցումները: Այն ի՞նչ ազդեցություն թողեց Ձեր հետագա գործունեության վրա:

-Տատիկիս պատմությունն իմանալուց հետո իմ մեջ արմատավորվեց կասկածամտությունը: Այն ինչ ներկայացնում էին, սովորեցնում էին, չէի հավատում: Հավատս կորցրել էի, փորձում էի ճշտումներ անել, պրպտել: Կարծես՝ մինչ այդ կույր էի, հետո սկսեցի տեսնել, շուրջս նայել, հարցադրումներ անել: Հիշում եմ, որ իմ ծննդավայրում, երբ մեծահասակաները եկեղեցի էին ցույց տալիս, չէին ասում, թե ում եկեղեցին է, ժողովուրդն ուր անհետացավ, մենք էլ հարցեր չէինք տալիս: Տեսնում էինք միայնակ հայ տատիկների ու պապիկների ու հարց չէինք տալիս, թե ինչու էին նրանք միայնակ մնացել: Տատիկիս պատմությունն իմանալուց հետո այլ աչքերով սկսեցի նայել ու հարցեր տալ: Տատիկիս պատմությունն ազդեց իմ հետագա գործունեության վրա: Ես որոշեցի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Հարթակ ստեղծվեց այդ ժամանակ էլ ծանոթացա Հրանտ Դինքի հետ:

-Նշեցիք, որ տատիկի պատմությունը գրի առնելուց, հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ նման այլ պատմություններ ևս կան Թուրքիայում, բայց շատերը լուռ են եղել: Ինչպե՞ս գտնվեցին այդ մարդիկ:

- Հիշում եմ, երբ գիրքը հրատարակվեց, երեք օրվա ընթացքում ամբողջ տպաքանակը սպառվեց: Առաջին մի քանի օրերի ընթացքում չէի կարողանում աշխատել: Անդադար զանգահարում էին, նամակներ էին ուղարկում: Այնքան շատ զանգեր ու նամակներ եմ ստացել այդ օրերին, ու գտնվեցին մարդիկ, որոնք զանգահարում էին պատմելու իրենց հայ տատիկի, պապիկի պատմությունները: Կարող եմ ասել, որ տատիկիս պատմությունը բավական տարածվեց, ավելի շատ խոսվեց այդ մասին: Մյուս ընտանիքները ևս սկսեցին արտահայտվել:

-Ձեր այս պատմությամբ լույս սփռեցիք Հայոց ցեղասպանության պատմության վրա, Հրանտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր