Politik.am-ը գրում է․
«Արդեն քանի օր է մամուլում շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է իշխանական թիմից պատգամավոր Հայկ Սարգսյանը մանդատը վայր դնի: Վերջինս արդեն իսկ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, հեղափոխական վեհ իդեալներին ակնբախ կերպով չհամապատասխանելու եւ բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվելու, կիքսեր հեղինակելու պատճառով։ Դժվար է ասել, այս դեպքը կունենա արդյոք կտրուկ հետեւանքներ, թե սա եւս կփորձեն «սղղացնել» ներքին կարգապահապական տույժի ենթարկելով միայն Հայկ Սարգսյանին։
Պարզ է մի բան, որ հերթական անգամ Փաշինյանը հայտնվեց տհաճ վիճակում, եւ իրավիճակը այնպիսին է, որ հաստատ նախկինները չէ, որ դրդել էին Հայկ Սարգսյանին «Սպիտակ Շորժայում» փարթի կազմակերպել ու տժժալ։ Այս դրվագը հերթական անգամ բարձրացրեց Փաշինյանի թիմի որակի հարցը։ Ինչ-որ առումով գործող վարչապետը փորձում է լրջություն հաղորդել թիմին, նույնիսկ քաջալերել ֆեյսբուքյան դրվատալից գրառումներ շռայելով։ Որպես փորձառու քաղաքական գործիչ, իհարկե Փաշինյանը հասկանում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի թիմը գոնե ժամանակի ընթացքում կամաց-կամաց...
Կարդալ ամբողջովին