Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ ԶՈՒ-ում զինվորական համազգեստի փոփոխությունը բավականին ուշացված է: Նրա խոսքով՝ ողջունելի է, որ արդեն աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, սակայն վերջինս մտահոգություն ունի, որ կարող է գործ ունենանք անորակ հանդերձանքի հետ:
«Կարծում եմ՝ միջազգային փորձն է տարել սրան, հասկացել են՝ աշխարհում չկա մի բանակ, որտեղ զինվորները չունենան տարատեսակ համապատասխան համազգեստներ: Սակայն անցած տարիների հանդերձանքները դուրս եկան անորակ: Հույս ունենանք, որ գոնե այս անգամ որակով կլինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո համազգեստի փոփոխման հարցն անձամբ բարձրացրել է. «Գաղտնիք չէ, որ թշնամու մոտ մնացել են մեր զորամասերը, որոնք ունեին նոր համազգեստներ, և դրանք անհրաժեշտության պահին կարող են դառնալ քողարկիչ միջոց, որն էլ թշնամին հնարավոր է՝ օգտագործեի մեր դեմ: Հետևաբար հանդերձանքի փոփոխությունն անվտանգային առումով մեզ համար խիստ անհրաժեշտություն է»,- ասում է նա:
Հարցին՝ իսկ փոփոխությունը հանրային քննարկման դնելու անհրաժեշտություն չկա՞, Հովհաննիսյանը կարծում է, որ առհասարակ բանակում փոփոխությունների կատարման մասին հասարակության լայն զանգվածների հետ քննարկումները տեղին չեն, դա կբերի նրան, որ ամեն մեկն իր քիմքին համապատասխան առաջարկություններ անի: Պետք է մասնագիտական շրջանակներում քննարկվի:
Ըստ նրա, սակայն, կրակային հանդերձանքն ավելի ձգվող պետք է լինի, հարմարավետ մարմնի համար, որպեսզի զինվորը կարողանա տարատեսակ մարտավարական վարժություններ կատարել, իսկ արձակուրդ գնալու հանդերձանքն էլ լինի շատ ավելի ներկայանալի, որը կշեշտադրի զինվորականի տեսքը:
Փորձագետի դիտարկմամբ՝ չնայած նրան, որ Հայաստանը տարածքով փոքր է, սակայն բարդ կլիմայական ռելիեֆ ունի, որի համար էլ համազգեստը պետք է համապատասխանեցված լինի տվյալ տարածքին:
«Ջերմուկի և Գեղարքունիքի մարզերի հանդերձանքն այլ պետք է լինի, որովհետև այնտեղ գերակշռում են ցուրտ եղանակն ու բարձր դաշտերը: Արարատյան դաշտի և Մեղրիի պարագայում էլ պետք է լինի հակառակը»,- ասում է նա:
Նրա հ...
Կարդալ ամբողջովին