Դեպի վեր

Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների

panorama.am07/22/2021, 12:00

Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների

Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրել են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տարածել է հաղորդագրություն՝ պատասխանելով հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի:

«Ի՞նչ նպատակ ուներ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։

Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցակցունակության բարձրացման ուղղությամբ։

Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։

Ինչո՞ւ են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։

Կարծում ենք՝ առավել քան։ Աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե' բիզնես, թե' ներդրումային հեղինակության տեսանկյունից։ Սա ծախս չէ, այլ ներդրում խոստումնալից բիզնես ծրագրի մեջ, որը լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։

Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասկացության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը։

Այս հարցին բազմակողմանի պատասխան տալու համար խորությամբ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։ Էյր Արաբիան իր հետ բերում է թե' արդյունավետ բիզնես մոդելից, թե' ավիափոխադրման ոլորտում տարիների հաջողված փորձից օգտվելու բացառիկ հնարավորություն, ինչը նոր ազգային ավիափոխադրողի համար լուրջ մրցակցային առավելություն է։ Բացի այդ, նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս տուրիզմի ոլորտի համար բարդ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 2020 թվականն էր, ռիսկերի համատեղ, արդյունավետ կառավարման համար։

Արդյո՞ք օտարերկրյա ընկերության մասնակցությամբ ձեռնարկությունը կարող է «ազգային ավիափոխադրող» կոչվել։ Արդյո՞ք սա պարզապես կոմերցիոն ավիափոխադրող չէ։

Իրավական տեսանկյունից որևէ կարգավորում՝ «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում, ո'չ միայն հայաստանյան այլեւ շատ երկրների օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ միջոցով։ Կարծում ենք, որ պետության նման զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց՝ «ազգային ավիափոխադրող» է։

Վստահ ենք, որ ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն, կամ պետական դոտացիա։ Չենք կարծում, որ դոտացիան հարկատուների միջոցների արդյունավետ կիրառում է։ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է։ Ազգային ավիափոխադրողը չպետք է բեռ լինի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր