Դեպի վեր

«Անբավարար գնահատական». Հայաստանն իր քվեարկությամբ չաջակցեց Բելառուսի քաղաքացիների ինքնիշխանության, ազատության համար պայքարին

1in.am09/16/2020, 5:36

«Անբավարար գնահատական». Հայաստանն իր քվեարկությամբ չաջակցեց Բելառուսի քաղաքացիների ինքնիշխանության, ազատության համար պայքարին

Մի շարք ՀԿ-ներ և անհատ քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը։

Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավելի առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:

Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ներկա իշխանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, սակայն, ձեռնպահ քվեարկեց։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այն իմիջը, որը հեղափոխության շնորհիվ ձեռք էր բերել Հայաստանը և որի արդյունքում անցած տարի ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում, այդ կարգավիճակում առաջին քննությունը, որը հանձնեց Հայաստանի Հանրապետությունը Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ կապված մանդատի կիրառման հարցով, ստացավ անբավարար։ «Այն ակնկալիքները, որ կար Հայաստանի հանդեպ մարդու իրավունքների խորհրդի կազմում ընտրվելու ժամանակ, Հայաստանն իր քվեարկությամբ այդ ակնկալիքները չարդարացրեց ու սա, անպայման, ունենալու է իր բացասական ազդեցությունը Հայաստանի իմիջի վրա, որը ձևավորվել էր հեղափոխության արդյունքում։ Դրա հետևանքները ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են դրսևորվել, բայց որ ակնհայտ հետընթաց քայլ եղավ ժողովրդավարական պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ պատկերացումներում՝ միանշանակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «ՄԱԿ-ը միջպետական կառույց է, քաղաքական շահերն այնտեղ առավել քան ցայտուն են դրսևորվում, բայց հենց որպես քաղաքական հարթակ միջազգային հարաբերությունների բնագավառում, հենց այնտեղ պետք է պետությունը իր որոշումներով ու դիրքորոշումներով ձևավորի իրեն ընկալելու տեսակետից, թե ինչպիսի արժեքներին ինչքանով է հետամուտ և ինչ սկզբունքների վրա են հիմնված նրա մոտեցումները։ Հայաստանը, որպես ժողովրդավարական պետությունների արժեքներին դավանող պետություն, այլևս չի ընկալվում։ Հատկապես այն պատկերը հաշվի առնելով, որ տեղի է ունենում Բելառուսում։ Օրը ցերեկով բազմահազարանոց բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ Լուկաշենկոյի ռեժիմը բռնություններ է կիրառում։

Երբ այդ խայտառակ բռնությունների ֆոնին դու նման դիրքորոշում ես արտահայտում՝ ձեռնպահ մնալով, ամենևին ժողովրդավարական պետության սկզբունքային պահվածք ցույց չես տալիս։ Չգիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրվում հերթական անգամ բացատրելու Կրեմլի ազդեցության աստիճանի մասին, բայց թավշյա հեղափոխությունը, որպես մարդու արժանապատվությունը նսեմացրած ռեժիմի հեռացնելու երևույթ, ունի նաև ինքնիշխանության կոմպոնենտ, որը չէր կարող չունենալ։ Տեսնում ենք՝ ինչպիսի խնդիրների առաջ են կանգնած հենց Բելառուսում, երբ մարդիկ արժանապատվության, ժողովրդավարության, ազատության պայքարի ընթացքում, որպես մարտահրավեր, ունենում են պետության ինքնիշխանությունը զոհաբերելու հաշվին ավտորիտար ռեժիմ ամրագրելու պատկերը։ Այսինքն՝ առավել քան ցայտուն երևում է, որ ազատության համար պայքարը միայն պետության ներսում իրադարձությունների հետ չի կապված, դա ազատություն է նաև ինքնիշխանություն ունենալու համար։ Ու Հայաստանն իր այդ քվեարկությամբ, ըստ էության, չաջակցեց Բելառուսի քաղաքացիների ինքնիշխանության, ազատության համար պայքարին։ Դա հրաժարում է նաև այն ակնկալիքները, որ Հայաստանը, անցնելով թավշյա հեղափոխության պատմական ժամանակահատվածով, կամք ունի նաև հանդես գալ որպես ինքնիշխան պետություն։ Սա նահանջ է ազատությունից, ինքնիշխանությունից»։

Սաքունցի դիտարկմամբ՝ սա քվեարկություն չէր միայն Բելառուսի համար, սա քվեարկություն էր նաև Հայաստանի նկատմամբ, իր սկզբունքային դիրքերի, ինքնիշխանությունը պաշտպանելու տեսակետից. «Երբ դրան հաջորդում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժությունների մասնակցությունը ՀԱՊԿ-ի տարածքում, որը նախաձեռնվեց պուտինյան ռեժիմի կողմից՝ ընդդեմ Բելառուսի քաղաքացիների ազատության համար պայքարի ժամանակահատվածում, անթաքույց ուժի ցուցադրում է ժողովրդավարական արժեքների, ազատության ձգտելու գործողությունների նկատմամբ։ Մասնակցել նման միջոցառմանը, նշանակում է՝ էլ ավելի խորացնել անվստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես ինքնիշխան պետության, որպես ազատության ձգտող պետության։ Ու այդ վախվորած դիրքորոշումը որևէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ ոչ միայն արտաքին հարաբերությունների դաշտում, նաև ներքին զարգացումների համատեքստում, որին ականատես եղանք նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցով։ Բոլոր այն փորձերը արհեստականորեն տարանջատելու արտաքին քաղաքականության բնագավառում գործողությունները ներքին քաղաքականության գործողություններից, առավել քան անհիմն են, հորինովի, մտացածին։ Մենք համոզված ենք, որ դրանք շաղկապված են բովանդակությամբ ու ունեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD519523
EUR625636
RUR7.067.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր