BlogNews–ը գրում է.
Մեր օրերում բարդ է գտնել այնպիսի բանկարան, որի պատուհաններ այս պես կոչված «եվրո» չեն։ Ի տարբերություն փայտե պատուհանների՝ պլաստմասսե այս պատուհանները ավելի լավ են պահպանում ջերմությունը և ձայնամեկուսիչ են։ Սակայն տեղադրող անձնակազմերը հիմնականում «մոռանում» են մարդկանց որոշ կարևոր մանրուքների մասին հայտնել։
Այսօր BlogNews–ը կպատմի պլաստմասսե պատուհանների 2 գաղտնիքների մասին, որոնք Ձեզ անպատճառ պետք կգան ցուրտ ամիսներին։
Բոլոր պատուհանները պետք է «յուղել»
Այո՛, սա հասարակ բան է, սակայն շատ քիչ մարդիկ գիտեն այս մասին։ Եվ երբ պատուհանի փականը սկսում է վատ գործել, մենք վարպետ ենք կանչում, չնայած որ այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել ինքնուրույն։
Տարին առնվազն մեկ անգամ պետք է յուղով պատել պատուհանի բոլոր շարժական դետալները։ Այդ գործի համար առավել հարմար են կարի մեքենաների համար նախատեսված յուղերը, որը կարելի է գնել ցանկացած տեքստիլային խանութից։ Գնելուց հետո պարզապես մի քանի կաթիլ յուղ քսեք շարժական մասերին։
Պետք է փոխել պատուհանի կարգավորումը՝ կախված տարվա եղանակից
Պետք է հիշել, որ աշնանն անհրաժեշտ է պատուհանները տեղափոխել ձմեռային կարգավորման, իսկ գարնանը՝ համապատասխանաբար ամառային։ Դա անելը չափազանց հեշտ է, և ընդհանրապես պետք չէ վարպետին գումար վճարել դրա համար։
Ինչպե՞ս փոխել «եվրո» պատուհանների կարգավորումը
Բացեք պատուհանի փեղկը և գտեք փականի մեխանիզմը։ Ձմռանը պատրաստ լինելու համար պետք է կարգավորել պատուհանի «տակառիկը», որը փականի մասն է։ Պատո...
Կարդալ ամբողջովին