«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշեր գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերել ու բերման են ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակել հետախուզական միջոցառումները՝ 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք է տվել հուլիսի 23-ին։ «Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձեր...
Կարդալ ամբողջովին
