Սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Իրանի նախագահին Հայաստանի վարչապետը ներկայացրել է արցախյան գոտում Բաքվի սանձազերծված պատերազմի մանրամասներ, այդ թվում՝ Թուրքիայի հրահրող դերի և ներգրավվածության վերաբերյալ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմանին ստեղծված լարված իրավիճակով: Այն, որ Իրանն ունի մտահոգության տեղ, ընդ որում՝ գործուն, ակնառու են դարձնում փաստերը՝ Իրանի տարածքում են ընկել Ադրբեջանի արձակած որոշ հրթիռներ, իսկ իրանական ուժերը խոցել են նաև անօդաչու թռչող սարք, որը, ամենայն հավանականությամբ, եղել է ադրբեջանական պատկանելության: Իրանի գլխավոր մտահոգությունը, սակայն, Ադրբեջանում Թուրքիայի ամրացումն է, որն, ըստ էության, օղակի մեջ է վերցնելու Թեհրանին, եթե հաշվի առնենք մերձավորարևելյան իրավիճակն ու թուրքական ագրեսիվությունը այնտեղ: Այդպիսով, եթե դիտարկենք նաև Պակիստանի գործոնը, ապա Ադրբեջանում թուրքական գերիշխանությունը, որը պատերազմի նպատակներից մեկն է նաև, ըստ էության նշանակելու է թուրքական օղակ Իրանի համար: Հայաստանն այդ իմաստով այդ օղակը թույլ չտվող կամ ճեղքող հանգամանքն է, ինչը Իրանի համար ունի կենսական նշանակություն:
Միաժամանակ հատկանշական է, որ վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցին զուգահեռ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել արաբական երկրների ղեկավարներին, ընդ որում նաև Սաուդյան Արաբիայի, որը Ադրբեջանի պատճառով չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն, բայց միաժամանակ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: Նկատենք, ո...
Կարդալ ամբողջովին