«Սասնա ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին, ով հայտնի է որպես հաց բերող, նույնպես մեղադրում էին շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու մեջ:
Այսինքն, ԱԱԾ-ի և Հատուկ Քննչական ծառայության մի քանի օր գերլարված աշխատանքը տվել է այս անորակ արդյունքը, որն իրավական առումով անպիտան է» ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է խմբի անդամներին օժանդակելու մեջ.
«Օգոստոսի 4-ին նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց, ինչը նշանակում է, որ այն հոդվածներով, որով նրան կալանավորել են, դրա հիմքերը արդեն վերացել են, և, եթե պետությունը, հատկապես դատական իշխանությունը փորձ է անում՝ ցույց տալու, որ արդար դատավարություն է ապահովելու, սա այն դեպքն է, երբ պետք է վերացնի այս կալանքի որոշումը և քննարկի այլ մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթմա...
Կարդալ ամբողջովին
