Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 3/21 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջակոտներից 5 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք: Հրշեջները նշված ՍՊԸ-ի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի տարածման դեմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում մեծ օգնություն է ցուցաբերվել Երևանի քաղաքապետարանի կողմից, որի հաշվեկշռում հաշվառված 13 և 8 տոննանոց ջրատարներով մի քանի անգամ ջուր բերվեց հրդեհի վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նշված ընկերության պահեստային մասի մոտ 1200 քմ տանիքի հատված այրվել է:
Այս պահին կրակը մարվել է, սակայն հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք կրակի օջախնե...

Կարդալ ամբողջովին