Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը նոյեմբերի 17-ին համերգ է ունեցել Բելգիայում: 91-ամյա արտիստը երգել է Բրյուսելի Forest National սրահում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը`երեկոյի ընթացքում նա ներկայացրել է մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` այդ թվում «Sa jeunesse», «A ma femme», «She», «Avec un brin de nostalgie», «Ave Maria», «Hier encore», «Emmenez-moi»,«La bohème» և այլ` երկու տասնյակից ավելի գործեր:
concertnews.be-ն հրապարակել է երգչի բելգիական համերգից լուսանկարներ, իսկ Youtube սոցիալական ցանցում հայտնվել է համերգից փոքրիկ հատված:
Համերգից առաջ` նոյեմբերի 16-ին, Ազնավուրը Բրյուսելի Egmont Palace-ում արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետ (Commandeur de l'Ordre de la Couronne) կոչմանը: Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային, որը, նրա հավաստմամբ, «մշտապես ունեցել է հիասք...
Կարդալ ամբողջովին