Կառավարությունը շատ անհանգստացած է միջպետական Կապան-Գորիս հատվածում ստեղծված իրավիճակով և համարում է, որ ճանապարհի այդպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ այդ խնդիրները պետք է լուծվեն սառնասրտորեն և հետևողականորեն:
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ, և ես գիտեմ, որ մեր Արտգործնախարարությունը, ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը, կարելի է ասել, իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու ուղղությամբ: Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն, ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները», - ասել է էկոնոմիկայի նախարարը:
Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին ծագել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջ...
Կարդալ ամբողջովին