Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը շաբաթվա սկզբին ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին հրավիրել է Վինձորի Ֆրոգմոր առանձնատուն, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ երկու կանանց հանդիպումն անցել է «շատ ջերմ և հաճելի» մթնոլորտում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև արքայազն Հարին և փոքրիկ Արչին, որին նախկին պետքարտուղարը գրկել է, ապա, ըստ հաղորդման, զույգին պատմել է իր երրորդ թոռան՝ Չելսի Քլինթոնի նորածին երեխայի մասին:
«Երկու կանայք միմյանց հանդեպ մեծ հիացմունք են տածում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:
38-ամյա Մեգան Մարքլը 11 տարեկանում նամակ էր հղել Բիլ Քլինթոնին վերջինիս՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Մեգանն իր նամակում խնդրել էր արգելել հեռուստատեսությամբ ցուցադրվող սպասք լվացող հեղուկի «խտրական գովազդը», որում ասվում էր. «Ամբողջ ԱՄՆ-ում կանայք պայքարում են յուղոտ թավաների և սպասքի դեմ»: Մեգանի նամակից հետո «կանայք» բառը փոխարինվել էր «մարդիկ» բառով:
Աղբյուրը գրում է, որ, ըստ երևույթին, երկու տիկնայք իրենց առաջին հանդիպման ժամանակ վերհիշել և քննարկել են նաև Մե...
Կարդալ ամբողջովին