Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Այդ մասին հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարության կարգադրության համաձայն, խանութներում (ներառյալ ցանցայինները եւ սուպերմարկետները) կարգելվի վաճառել ցանկացած ապրանք, որոնք չեն մտնում առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակի մեջ:
Այսպես, ալկոհոլի վաճառքի գծով ավելի վաղ հայտարարված սահմանափակումներին ավելանում Է վաճառքների արգելքը Էլեկտրոնիկայի, խաղալիքների, գրասենյակային ապրանքների, հագուստի եւ աքսեսուարների, տեքստիլի, ավտոմոբիլային աքսեսուարների, այգեգործական պարագաների, ապակուց պատրաստված ապրանքների խանութներում:
Միեւնույն ժամանակ մայիսի 7-ից խանութներում, բացի սոցիալական նշանակության ապրանքներից եւ մաքրող միջոցներից, կարելի կլինի ձեռք բերել կեր՝ կենդանիների համար եւ կոսմետիկա (բացառությամբ օծանելիքի եւ բնակչության դիմահարդարման միջոցների) Ապրիլի վերջին Թ...
Կարդալ ամբողջովին