«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, Սերժ Սարգսյանը Սևանում ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայ-ռուսական դաշնակցության համոզված կողմնակից է: Մյուս կողմից՝ տեսնում եք Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, Ռուսաստանի և Պուտինի համակրանքը նրա հանդեպ: Անգամ տեսակետ կա, որ երկու նախկին նախագահները ոչ թե իշխանության դեմ են պայքարում, այլ իրար դեմ: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:
– Իրենք իրար դեմ չեն պայքարում: Եկեք ճիշտ բնորոշում տանք: Իրականում իրենք իրար չեն խանգարում, ընդհակառակը, իրենք կարող են նույնիսկ առանց պայմանավորվելու նույն կետին խփել: Ես իրենց ոճին և գործունեությանը ծանոթ եմ դեռ այն ժամանակվանից, երբ այստեղ էին՝ Արցախում: Նրանց պայքարն ուղղված է Հայաստանի իշխանության դեմ, պարզապես առանձին են պայքարում, որովհետև տարաձայնություններ ունեն: Առաջին նախագահն էլ եղել է խիստ ռուսամետ, ժամանակին պատերազմի ժամանակ ամեն ինչ անում էր ռուսական շահի համար, հետո եկավ երկրորդ նախագահը և սկսեց Հայաստանի համար ստորացուցիչ պայմաններով մեր տնտեսական լծակների հանձնումը, այդ թվում՝ արդյունաբերական բոլոր խոշոր կենտրոնները վաճառելով, թալանելով, ամբողջ մետաղական և տեխնիկական սարքավորումները ջարդոնի գնով վաճառելով: Արդյունքում Քոչարյանն ու իր շրջապատը հարստացան, գումարները վերցրին և գնացին երկրից:
Երրորդ նախագահը Հայաստանի տնտեսական լծակներ չուներ, որ հանձներ, ինքը հանձնեց Հայաստանի ինքնիշխանությունը, մասնավորապես ԵԱՏՄ մտնելով:
Նա դրանով իշխանություն էր պահում, իմիջիայլոց, առաջին և երկրորդ նախագահները սպանում էին, իսկ երրորդ նախագահը մի քիչ ավելի զուսպ էր այդ հարցում: Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ն Հայաստանի ինքնիշխանության հանձնումն էր: Սպանություններ, թալան, երկրի ինքնիշխանության հանձնում, մարդկանց կյանքի վատթարացում, արտագաղթ, այս ամենը Հայաստանում հանգեցրին հեղափոխության: Բայց հարցն այն է, որ հեղափոխությունը չիրացվեց: Տեղի ունեցավ հեղափոխություն, ժողովուրդը միահամուռ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին, կանգնեց նրա թիկունքին, դարձրեց լեգիտիմ իշխանություն, բայց արդյունքում հեղափոխությունը չիրացվեց, ինչը տեղիք է տալիս երկրի անվտանգությանը սպառնացող մի շարք գործողությունների, այդ թվում՝ այս համաճարակ կոչված խաղի միջոցով տնտեսությունը թուլացավ, որի հետևանքով ասպարեզ է բացվում, որ երկրորդ և երրորդ նախագ...
Կարդալ ամբողջովին