Անադոլու գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում հանդիպել են Թուրքիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը: Գործակալությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արեելքի տարածաշրջանի հետ կապված խնդիրներ: Փետրվարի կեսին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը: Ընդ որում, Բաքվի հանդիպումը Ղրիմի խնդրից հետո երկու երկրների ռազմական կառույցների միջեւ առաջին հանդիպումն էր: Ամերիկյան կողմը հայտարարել էր, թե այդ հանդիպումը չպետք է ընկալել որպես նախաղրիմյան հարաբերության վերականգնման փորձ: Թե ինչ էին քննարկել ԱՄՆ եւ ՌԴ գլխավոր շտաբների պետերը Բաքվում, եւ ինչու էր այդ հանդիպման վայր ընտրվել Բաքուն, մանրամասներ հայտնի չդարձան: Այդ հանդիպումից հետո Անթալիայում տեղի է ունենում արդեն եռակողմ՝ Թուրքիա, ԱՄՆ եւ ՌԴ շտաբերի պետերի հանդիպում: Ինչքանով է այն կապակցված Բաքվի հանդիպմանը, դժվար է ասել: Մեծ է իհարկե հավանականությունը, որ եռակողմ հանդիպումը Բաքվի հանդիպման շարունակությունն է: Կասկածից վեր է նաեւ, որ թեեւ Անթալիայի հանդիպումը քննարկել է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի հետ կապված հարցեր, այդուհանդերձ քննարկվող հարցերի շարքում դիտարկված կլինի նաեւ Արցախի խնդիրը, մասնավորապես շփման գծում իրավիճակի համատեքստում: Բաքվում ԱՄՆ եւ ՌԴ շտաբների պետերի հանդիպումից հետո շփման գծում փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, եղավ նաեւ Ադրբեջանի գրոհի փորձը, որը կանխարգելիչ ուժգին հարված ստացավ հայկական կողմից: Արդյոք այդ հանգամանքը դեր խաղացել է, որպեսզի խնդիրների քննարկումը տեղի ունենա...
Կարդալ ամբողջովին