Դեպի վեր

Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ. Իշխան Սաղաթելյան

panorama.am09/14/2021, 1:36

Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ. Իշխան Սաղաթելյան

«Չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ոչ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետությունները, ոչ էլ միջազգային որևէ կազմակերպություն:

«Եվ այս պայմաններում քննարկվում է Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը: Դատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից, իրենց գործունեության փաստացի արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում ունենալու ենք նոր և ավելի ծանր կորուստներ»,- ասաց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը:

Ի. Սաղաթելյանի խոսքով, նման պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանին պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը:

«Այսքանից հետո Հայաստանի գործող իշխանությունը հայտարարում է Թուրքայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնբապետի ցինիկ պահանջներին:

Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով: Հայաստանի իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել, որն է Հայաստանի պաշտոնա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր