10:23, 11 մայիսի, 2016 Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակը շահույթով են ավարտել։ Այդ մասին են վկայում ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ 2015 թվականի հունվար-մարտի համեմատ շահույթի առավել մեծ աճ են գրանցել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն և «Ինգո Արմենիա»-ն։ Իսկ «Սիլ Ինշուրանս»-ի շահույթը պակասել է։ Ըստ համախառն ապահովագրավճարների՝ ապահովագրական շուկայի խոշորագույն մասնակիցը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն։ Եռյակում են նաև «Ինգո Արմենիա»-ն ու «Նաիրի Ինշուրանս»-ը։ Իսկ ամենափոքրը «Արմենիա Ինշուրանս»-ի կշիռն է։ Ապահովագրական շուկայում ընկերությունների զբաղեցրած դիրքի վերաբերյալ պատկերացում է տալիս նաև ապահովագրված ավտոմեքենաների քանակը, քանի որ համախառն ապահովագրավճարների կազմում ԱՊՊԱ-ից գոյացած վճարների կշիռը զգալի է։ Օրինակ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2015 թվականի վերջին եռամսյակում ապահովագրավճարների մոտ 60%-ը գոյացել է հենց ԱՊՊԱ-ից։ Մեկ տարում (2015-ի առաջին եռամսյակի համեմատ) փոփոխվել են թե ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրավճարների ծավալը և թե ապահովագրված ավտոմեքենաների քանակը։ Թե ինչ մասնաբաժինների ու փոփոխությունների մասին է խոսքը, փորձել ենք մեկտեղել ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։ Այս տարվա մարտի վերջի տվյալներով՝ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի 437 հազ. 424 ավտոմեքենա։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապահովագրված մեքենաների քանակն ավելացել է 11 հազ. 285-ով։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, այն ավելացել է ի հաշիվ «Նաիրի Ինշուրանս»-ում, «Ռեսո»-ում և «Սիլ Ինշուրանս»-ում ապահովագրված մեքենաների քանակների ավելացման։ Փոխարենը նվազել են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում, «Ինգո Արմենիա»-ում և «Արմենիա Ինշուրանս»-ում ապահովագրված ավտոմեքենաների քանակները։ Այս տվյալները տրամադրում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։ Ապահովագրական շուկայից ստացվող հարկերի ընդհանուր ծավալն աճել է Ապահովագրական ընկերությունները դասվում են Հայաստանի խոշոր հարկատուների շարքում։ Այս տարվա առաջին եռամսյակի խոշորների ցանկում առաջինն հանդիպում ենք «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անունը, որը 165-րդ տեղում է։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2015-ի առաջին եռամսյակի համեմատ ընկերությունը, չնայած շահույթի աճին, ավելի քան 4%-ով նվազեցրել է հարկերի չափը։ Խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերությունների հաջորդը «Ինգո Արմենիան»-ն՝ 190-րդ տեղում, հաջորդում են «Սիլ Ինշուրանս»-ը՝ 405-րդում, «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 447-րդում, «Ռեսո»-ն՝ 455-րդում, իսկ վերջինը «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 541-րդ տեղում։ Ընդհանուր հաշվարկով՝ վեց ընկերություններն այս տարվա առաջին եռա...
Կարդալ ամբողջովին