ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է 2016թ. պետբյուջեում, նախկին որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ծառայությունների ձեռքբերումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ այդ ծառայությունները ձեռք բերելով «Գեվտիգ» ընկերությունից:
Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, բացի այն, որ այս հայտարարության տեքստը ոչինչ չի ասում՝ ինչ մրցույթի մասին է խոսքը, ինչ գումարի, ինչու է բանակցային ընթացակարգով և այլն։
Կառավարության նիստերի օրակարգում, սակայն, կարելի է գտնել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանին (20.07.2016թ.)։ Նախ ընթերցեք, հետո կփորձենք միասին հասկանալ։
* * *
«ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության 2016թ. գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկում ներառված «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ» անվանատողի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառման (ՀՀ ԶՈՒ կազմավորման օր) կազմակերպման ծառայություն ձեռք բերելու նպատակով 2015թ. նոյեմբեր ամսին հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲԸԾՁԲ-12/1» ծածկագրով բաց ընթացակարգ, որը համարվել է չկայացած՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի հիմքով, այն է՝ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին, ավելի ստույգ՝ ներկայացված հայտերը www.armeps.am (գնումների էլեկտրոնային համակարգ) կողմից համարվել են հետագա գնահատման համար անընդունելի։ Նշեմ, որ ժամկետների սղությունը անհնար է դարձրել մրցակցային ընթացակարգի ևս մեկ կիրառում։
Հաշվի առնելով միջոցառման համապետական նշանակությունը, այն հավուր պատշաճի, սեփական միջոցների հաշվին կազմակերպելու առաջարկով դիմել ենք հայտ ներկայացրած ընկերություններին։ Նրանցից «Գեվտիգ» ՍՊԸ-ն տվել է համաձայնություն իրականացնելու աշխատանքները՝ հետագայում պայմանագրային ձևակերպումներ տալու պայմանով։
Այդ նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու շրջանակներում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության կողմից նախապատրաստվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ (կցվում է), որով նախատեսվում է գնումը իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.01.2015թ. թիվ 105-Ն որոշման 25-րդ հոդվածի 6-րդ կետի գ ենթակետի հիմքով, այն է՝ չկանխատեսված հանգամանքների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումնե...
Կարդալ ամբողջովին
