Հանրապետականից դուրս գալու մասին օրեր առաջ հայտարարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վերջապես դիմումը ներկայացրել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Հնարավոր է՝ նրա օրինակին հետեւեն նաեւ Աբրահամյանի մյուս թիմակիցները, մասնավորապես՝ մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացնող Ռուբեն Աբրահամյանը, նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկը՝ Կարինե Պողոսյանը։ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ այդ անձանցից դիմումներ չի ստացել։ Ի դեպ, Կարինե Պողոսյանը Արարատում ՀՀԿ կառույցի ղեկավարն է։
Հարցին՝ հնարավոր է՝ ՀՀԿ-ն Արարատի մարզում ձախողվի՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը այդտեղ, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ իրենց շանսերը միշտ էլ մեծ է եղել Արարատի մարզում և առհասարակ Հայաստանում։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ հեռանում է ՀՀ...
Կարդալ ամբողջովին