Դեպի վեր

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ- հնդկական շահերը եզակիորեն համընկել են

armenpress.am08/31/2022, 6:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ- հնդկական շահերը եզակիորեն համընկել են

Հայերն ու հնդիկները աշխարհի հնագույն ժողովուրդներից են, որոնք կարևոր հետք են թողել մարդկության պատմության էջերում և այսօր էլ շարունակում են իրենց պատմական ուղին՝ խորացնելով երկկողմ հարաբերությունները նաև պաշտոնական մակարդակով: Ու թեև աշխարհագրորեն Հայաստանն ու Հնդկաստանը իրարից բավական հեռու են, այդուհանդերձ, լինելով Արևելքից դեպի Արևմուտք տանող առևտրատնտեսական ճանապարհների վրա՝ հայ և հնդիկ ժողովուրդները դեռևս հնագույն ժամանակներից հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապեր են հաստատել և սերտորեն առնչվել են միմյանց դարեր, եթե չասենք՝ հազարամյակներ շարունակ: Լավ լուրն այն է, որ բարեկամ երկու երկրներն այսօր հնարավորություն ունեն կրկին կապվելու իրար հետ նույն ճանապարհով՝ նպաստելով միմյանց ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և ազգային վերելքին:

Երկու ազգերն էլ բարդ ճանապարհ են անցել՝ պատմական տարբեր շրջափուլերում կորցնելով իրենց անկախությունը և երկար տարիներ պայքարելով օտար զավթիչների ու գաղութարարների դեմ։ Ընդ որում, որոշ դրվագներում դա արել են համատեղ ուժերով՝ ինչպես, օրինակ, 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարը հայազգի Գորգին Խանն էր՝ Գրիգոր Հարությունյանը: Մյուս կողմից էլ, ինչը ևս շատ հատկանշական է, պարսից և օսմանյան տիրապետության տակ գտնվող Հայաստանի անկախ պետականության մասին գաղափարներն առաջին անգամ ի հայտ են եկել հենց Հնդկաստանում ապրող հայ մտավորականների ուղեղներում: Ի վերջո, 20-րդ դարում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Հնդկաստանը երկարատև մաքառումներից հետո վերանվաճել են իրենց անկախությունը և միջպետական հարաբերություններ հաստատել:

Ընթացիկ տարում Հայաստանն ու Հնդկաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը` 1992 թ. օգոստոսի 31-ին:

Հնդկաստանի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հայ փորձագետները դիվանագիտական տարեդարձը շատ լավ առիթ են համարում դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները վերարժևորելու և Երևանի հայացքը դեպի Արևելք՝ ոչ միայն դեպի «Մետաքսի նոր ճանապարհ» կառուցող Չինաստան, այլև դեպի շախմատի, թեյի, յոգայի, փղերի, համեմունքների, բուդդիզմի և վերջապես բոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի հռչակավոր հայրենիք՝ ձևավորվող նոր աշխարհակարգում իր տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական մեծ ներուժով լուրջ հայտ ներկայացնող, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող Հնդկաստան ուղղելու համար: Ընդ որում, «բանալի» բառերն այստեղ ոչ թե Հնդկաստանի ավանդական այցեքարտերն են՝ լինի շախմատը, թեյը, փղերը թե Բոլիվուդը, այլ նրա ժամանակակից հնարավորություններն ընդգծող բնորոշումները: Հենց սա էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի հիմնական ուղերձներից մեկը, որ ժամանակակից Հնդկաստանն այլևս այն չէ, ինչ հայ հեռուստադիտողը սովոր էր տեսնել Ռաջ Կապուրի սիրված, բայց շատ հին՝ դեռևս 1950-60-ական թթ. նկարահանված ֆիլմերում:

«Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան», - ասել էր դեսպանը՝ հիշեցնելով, որ այսօր Հնդկաստանը աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է 2.6 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը կարևորում է հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարեդարձը՝ շեշտելով երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և խորացնելու արդիականությունն ու անհրաժեշտությունը: Արևելագետը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արևմուտք հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերի և այդ ծրագրերում Իրանին ու Հայաստանին վերապահված կարևորագույն դերի մասին:

«Հայաստանում շատ չեն խոսում և ուշադրություն չեն դարձնում այն իրողության վրա, որ այսօր Ասիայում, Չինաստանի՝ տնտեսական ուժ դառնալուց հետո, արդեն Հնդկաստանն է քայլեր ձեռնարկում իր տնտեսությունն ու իր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և արդեն ունի ճանապարհներ հասնելու մեր տարածաշրջան և Մերձավոր Արևելք: Նա արդեն պատրաստ է և բացեիբաց հայտարարում է, որ ինքն ունի իր ծրագիրը, և այդ ծրագրում մեր տարածաշրջանից կարևորագույն դեր են ստանձնում Իրանը և Հայաստանը: Այդ իմաստով, այո՛, ես կարևորում եմ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի այս առիթը», - ասաց փորձագետը:

Այս համատեքստում արևելագետ Արարատ Կոստանյանը շեշտում է, որ հարկավոր է հնարավորություններ գտնել ավելի խորացնելու հայ-հնդկական հարաբերությունները՝ չմոռանալով, որ հայերը մեծ դեր են ունեցել Հնդկաստանում և մասնավորապես Կալկաթայում՝ որպես հայ համայնք, որը մինչև օրս կա և գործում է:

«Հնդիկ ժողովրդի և հնդիկ մասնագետների, քաղաքական գործիչների, պատմաբանների հիշողության մեջ դեռ վառ է հայ ներկայությունը Հնդկաստանում, և մինչ օրս անգլիալեզու գրքեր են գրվում Կալկաթայի հայ համայնքի մասին: Ուստի մենք պետք է, այդ իրողությունը հաշվի առնելով, կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև գիտական, կրթական, մշակութային և այլ առանցքային ոլորտներում, ինչու չէ՝ նաև ՏՏ ոլորտում, տեխնոլոգիաների համատեղ ստեղծման և մեծ շուկա մուտք գործելու բնագավառում», - հավելեց մասնագետը:

Հասարակական-քաղաքական գործիչ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, որն ուշի-ուշով հետևում է ոչ միայն տարածաշրջանային զարգացումներին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց ձևավորվող «նոր աշխարհակարգի» և Հնդկաստանի աճող դերի ու հեղինակության մասին:

Վերլուծաբանը վստահ է, որ Հնդկաստանը շատ ավելի կարևոր դեր է ստանձնելու «նոր աշխարհակարգում»: Ընդ որում, այդ նոր աշխարհում կամ այլ կերպ ասած՝ «չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում», ըստ Գարեգին Չուգասզյանի, Հայաստանի և հայ ժողովրդի վերելքը կրկին կապված է լինելու Հնդկաստանի հետ, քանի որ երկու երկրները հնարավորություն ունեն կապվելու իրար Հնդկաստանից մինչև Եվրոպա ձգվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով:

Չուգասզյանի խոսքով՝ Հնդկաստանի առաքելությունն այդ նոր աշխարհակարգում շատ առումներով եզակի է լինելու, քանի որ նա մի կողմից աշխարհի ամենահին մշակույթներից մեկի կրողն է, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների և չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնորդ երկրներից է դառնում:

«Մարդկությունն ունի խորը հոգևոր ժառանգության և տեխնոլոգիական առաջադիմության յուրացման այդ սինթեզի կարիքը», - կարծում է վերլուծաբանը:

Այդ առումով Գարեգին Չուգասզյանը ակնհայտ նմանություններ է տեսնում հայ և հնդիկ ժողովուրդների միջև, քանի որ երկուսն էլ, լի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 403 413
EUR 386 406
RUR 6.77 7.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր