Դեպի վեր

Քննարկվել են հայ-եթովպական համագործակցությանն առնչվող հարցեր

armtimes.com4 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Քննարկվել են հայ-եթովպական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման:

Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների հազարամյա մշակութային առնչությունները և ընդհանրությունները: Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման բարենպաստ նախադրյալներ՝ նախարարի տեղակալը նաև առանձնացրել է Եթովպիայի՝ Աֆրիկայի առանցքային երկիր լինելու հանգամանքը, Եթովպիայում թեկուզ սակավաթիվ, բայց ազդեցիկ հայ համայնքի առկայությունը, ինչպես նաև Խորհրդային Միության ժամանակներում սկզբնավորված կրթական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպան Ալեմայեհու Տեգենուն իր ներդրումը կունենա Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Կողմերը քննարկել են կրթության, գիտության մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Առաջարկվել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ի դեմս ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, գիտության և մասնավորապես հնագիտության ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների և ժողովուրդների բացառիկ մշակութային ժառանգությունը։ Արծարծվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես ուսումնամարզական հավաքներին ու մարզումներին փոխադարձ մասնակցությունն այնպիսի մարզաձևերում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 408 420
EUR 412 433
RUR 6.31 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր