Դեպի վեր

Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում. Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից

armtimes.com09/16/2020, 3:42

Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում. Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ այսօր դատական սանկցիա կիրառվեց. նա հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր հետազոտվեցին քրեական գործում առկա բոլոր տեսանյութերը, ինչի ընթացքում կողմերը դրանց վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ արեցին՝ պարբերաբար իրար դեմ ուղղված որակումներ տալով: Չնայած դատավոր Դավիթ Հարությունյանի հորդորներին՝ նիստն ընթացավ լարված մթոնոլորտում:

Հիշեցնենք՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Արամայիս Պետրոսյանը եւ Հրաչյա Խլղաթյանը մեղադրվում են «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանին 2019 թվականի մարտի 4-ի գիշերը բռնության գործադրմամբ առեւանգելու համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Միջադեպից հետո խմբի անդամները հայտարարել են, որ փորձել են Մալյանին աղբը նետել՝ ի պատասխան իրենց հասցեին նրա կողմից հնչեցված վիրավորական, այդ թվում՝ հայհոյանքներ պարունակող հայտարարությունների: Հարուցված քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող:

Ամբաստանյալներն ու պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Կարեն Մեժլումյանը

Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին դեպքի վայրի տեսագրությունները, դատավարության մասնակիցների՝ սոցիալական ցանցերում հրապարակված հոլովակները: Դրանց վերաբերյալ հայտարարություն անելիս տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ակնհայտ է այն, որ եղել է ծրագրված առեւանգում, դերերի բաշխում եւ մեկը մյուսին լրացնող գործողությունների կատարում: Հակադարձելով տուժող կողմին՝ պաշտպանական կողմը բացառեց առեւանգման հանգամանքը: Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ տեղի է ունեցել ակցիա, որի նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղը նետելը: Հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ տեսանյութերից մեկի՝ իրենց կողմից հրապարակված տարբերակում լսելի է իրենց խոսքը՝ աղբամանը գցելու մասին. «Եղել է պլանավորված աղբահանության ակցիա, ոչ թե առեւանգման»,- ասաց նա: Դատավորը կոչ արեց ամբաստանյալին որակումների մեջ զուսպ լինել: Դավիթ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ տեսանյութերում երեւում է, որ ողջ ընթացքում իրենց հետեւում են մի կին ու մի տղամարդ, որոնք, իր տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցներ են, սակայն քրեական գործով հայտնաբերված եւ հարցաքննված չեն:

Հաջորդ տեսանյութի վերաբերյալ հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանը՝ ասելով, որ երբ ինքը այդ տեսանյութից հատված էր հրապարակել, Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, թե այն գործի նյութերում չկա, եւ իրեն է փոխանցվել զարտուղի ճանապարհով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Դավիթ Պետրոսյանը հերթական անգամ ստում էր, եւ այս տեսանյութը փոխանցվել է ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմին»,- ասաց նա: Այս անգամ էլ դատավորը նրան կոչ արեց դատական նիստերի դահլիճում լինել հնարավորինս հարգալից եւ զերծ մնալ որակումներից:

Տեսանյութում, որի մասին խոսվում էր, երեւում էր ամբաստանյալներից մեկի՝ Արամայիս Պետրոսյանի ավտոմեքենան՝ կայանած Ամիրյան փողոցում: Նարեկ Մալյանը պնդեց, որ այդ հանգամանքը եւս վկայում է նախապես ծրագրված առեւանգման մասին, քանի որ կայանատեղիից մի քանի մետր այն կողմ գտնվում է իր տունը, եւ ինքն ինչպես էլ գար, տեսանելի էր լինելու խմբի անդամներին. «Դեռեւս նախաքննությունից պաշտպանական կողմն այն թեզն էր առաջ տանում, որ մեքենան կայանված է ամբաստանյալի տան մոտակայքում, բայց ամբաստանյալը բնակվում է Խորենացի փողոցում, իսկ սա Ամիրյան փողոցն է, դրանք որեւէ կերպ չեն հատվում»,- ասաց նա: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ Արամայիս Պետրոսյանը բնակվում է ոչ թե Խորենացի, այլ Մաշտոցի պողոտայի վրա. «Եւ ինչպես գիտեք՝ Կենտրոնը գերծանրաբեռնված է, եւ կարող է Մաշտոցի բնակիչը Ամիրյանում կայանել, որեւէ տեսանյութում չի երեւում, որ Մալյանին տեղափոխում են կայանած մեքենայի ուղղությամբ. մեքենան մի մայթին է, իսկ Մալյանին տեղափոխում են այլ մայթ»,- ասաց Պետրոսյանը:

Ձախից՝ Նարեկ Մալյանը, Տիգրան Աթանեսյանը

Տեսանյութերի հետազոտումն այդ պահին ընդհատվեց. ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը դատական նիստի ժամանակ սոցիալական ցանցում իրենց վերաբերյալ ոչ հարգալից հերթական գրառումն է արել: Դրան ծանոթանալով՝ դատավորը Մալյանից հետաքրրվեց՝ մի՞շտ է նիստի ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ անում, ինչին Մալյանը պատասխանեց, որ առաջին անգամն է, երբ նիստի ընթացքում հենց ամբաստանյալների վերաբերյալ գրառում է անում: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե գրում է, նշանակում է՝ նույնը կարող է արտաբերել, ինչին արձագանքելով՝ Մալյանն ասաց. «Սրանից հետո հայհոյանք պարունակող գրառումները նիստից հետո կանեմ»: Դատավորը նրան կոչ արեց դատավարության մասնակիցների վերաբերյալ հայհոյանք պարունակող գրառումներ չանել ոչ նիստից առաջ, ոչ հետո: Ավելի ուշ, Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից մեկը եւս վիրավորական գրառում է արել: Ծանոթանալով դրան՝ Դավիթ Հարությունյանն այդ վարքագիծն առհասարակ անթույլատրելի համարեց՝ ասելով, որ եթե առանց գրառումներ անելու կողմերը չեն կարող նիստին մասնակցել, ապա նիստից առաջ հեռախոսները կհանձնեն:

Այնուհետեւ Դավիթ Պետրոսյանը դատարանին խնդրեց հետազոտել դեպքից օրեր առաջ նկարահանված մի տեսանյութ, որը, թեեւ գործի նյութերում որպես ապացույց ներառված չէ, սակայն իրենց գնահատմամբ՝ էական նշանակություն ունի: Պետրոսյանի խոսքով՝ այդ տեսանյութում Մալյանն իրենց մեղադրում է նախ Ալիեւի հետ համագործակցության մեջ, ապա՝ հնչեցնում վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. «Այդ հայհոյանքների պատճառով բանակում տեղի են ունենում ինքնասպանություններ, ինքնախեղումներ, երկրում ձեւավորվում է այսպիսի մթնոլորտ, այդ հայհոյանքի պատճառով մենք արել ենք այդ ակցիան, այս ամբողջ գործի էությունը նրանում է, որ մեզ տրվել է սեռական բնույթի հայհոյանք՝ ծնողի հետ կապված, եւ մենք չենք լռել, նրան նետել են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր