Դեպի վեր

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News-ին

slaq.am10/16/2020, 12:42

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը:

Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները: Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն անգամ խորհրդային իշխանության տարիներին՝ 65 տարի, մեծամասամբ բնակեցված է եղել հայերով: Եթե գնաք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, կտեսնեք շինությունների մնացորդներ, եկեղեցիներ, որոնք գալիս են 3-4-րդ դարերից, երբ Հայաստանը 301 թվականին դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը»:

CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, ողջ տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է դիտարկել որպես էթնիկ հակամարտություն՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, և արդյո՞ք այն վերածվում է կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցից, դա կոչվում է էթնիկ զտում: Նրանք ցանկանում են հողերն առանց հայերի, առանց այն մարդկանց, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ: Սա՝ մեկ պատճառ,-ընդգծել է նախագահը: -Թուրքիայի ներգրավվածությունը չէի անվանի կրոնական պատերազմ: Չնայած Թուրքիան փորձում է իսլամիստ զինվորականների բերել այստեղ, նրանք վարձկաններ են: Սա ինչ-որ առումով տարբեր քաղաքակրթությունների, մոտեցումների, մշակույթների հակամարտություն է: Սա հակամարտություն է, որը պետք է լուծվի դիվանագիտորեն: Այս ուժեղ մարդիկ դիմագրավում են սարսափելի թշնամուն, որը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ, կրոն և մարդկանց»:

Հարցին՝ թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չդադարեցվի Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր