Դեպի վեր

Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան

panorama.am05/26/2022, 1:24

Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան

«Ջհանգիրը եղած կամ չեղած ինձ համար։ Ցավակցեց ծնողներիս, բայց նույնիսկ ցավակցական տոն չուներ։ Այ ստոր, այդպե՞ս են ցավակցում, շեֆիդ նման ես, որ մինչև հիմա չոքել չգիտի»,- ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում առայժմ արդարություն չկա, բայց լինելու է։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր եկել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով հանդիպում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ և իրենց խնդիրները բարձրաձայնելու։ Մասնավորապես, ծնողները պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով՝ թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: Թեև սկզբում Ջհանգիրյանն առաջարկել էր հանդիպել 5 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին, պահանջեցին հենց ԲԴԽ նախագահը գա իրենց հետ հանդիպման։ Ի վերջո, 30 ծնողով մտան ԲԴԽ։

Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից մանրամաներ ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

«Հենց սկզբից մեզ պարոն Ջհանգիրյանը դիմավորեց նախաբանով, որ մենք թույլ ենք տալիս, որ մեզ՝ ծնողներիս, քաղաքական որոշ ուժեր օգտագործեն իրենց նպատակների համար։ Ես շատ խիստ պատասխանեցի այդ հարցին. մեր երկրում չի կարող լինել որևէ ուժ, որ ծնողներին դարձնի իր գործիքը, ընդհակառակը, բոլորը պետք է աջակցեն ծնողներին, եթե պետք լինի ծնողները կարող են օգտագործել ցանկացած մեկի ռեսուրսներն ու ուժերը։ Մատնանաշեցի, որ եթե դուք եք այդ տարաբաժանումները կատարում՝ նախկին, ներկա, ապա մեզ համար դուք բոլորդ նախկին եք, ապագան պատկանում է մեզ՝ ծնողներիս, և պահանջեցինք որևէ քաղաքական խոսակցություն տեղի չունենա, միայն խոսքը գնա մեր պահանջի մասին»,- ասաց Տոնոյանը։

Այնուհետև ծնողները ներկայացրել են իրենց պահանջները, մասնավորապես որ դատական նիստերն ընթանան դռնբաց։ Ջհանգիրյանը խորհուրդ է տվել դա անել դատավարական կարգով, այսինքն բողոքաբերները ներկայացնեն միջնորդություն։

«Մայիսի 30-ին իրենք կներկայացնեն միջնորդություն, դրանից հետո եթե մեր ցանկությունը չի բավարարվի, ապա մենք նորից կգանք այստեղ»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա կարծում է, որ իրենց այսօրվա գործողությունը կթողնի դրական արդյունք, մայիսի 30-ին կունենան դրական արձագանք, հակառակ դեպքում նորից այստեղ կգան, արդեն կստիպեն կատարել իրենց պահանջները։

«Հայաստան» խմբակցո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD406422
EUR428451
RUR6.877.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր