Սրտի անհետաձգելի վիրահատական («Stent for Life») ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Stent for Life» կյանք փրկող ծրագիր`պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):
Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սահմանված կլինիկական չափանիշներն են՝
«Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ
«Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպում...
Կարդալ ամբողջովին